ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նյու Յորքի կամրջին հայտնվել է «խաղաղարար» Պուտինը

Նյու Յորքի կամրջին հայտնվել է «խաղաղարար» Պուտինը
07.10.2016 | 12:58

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հսկա դիմանկարը հայտնվել է Նյու Յորքի Մանհեթեն կամրջի վրա։ 6×9 մետր չափսերով «խաղաղարար» գրությամբ դիմանկարը կախվել է կամրջից:

Քաղաքային իշխանություններն արագ հեռացրել են «Պուտինին»։ Ոստիկանությունը ուսումնասիրում է տեսահսկման խցիկների նյութերը՝ պարզելու, թե ով է չարտոնված ակցիայի հեղինակը։ ՌԴ նախագահը դառնում է 64 տարեկան։

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ